«Շերեմետևոյում» ինքնաթիռի բռնկման տարբեր վարկածներ են շրջանառվում![]() 6 մայիսի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն «Շերեմետևոյում» Sukhoi Superjet-100 ինքնաթիռի վթարային վայրէջքի բռնկման տարբեր վարկածներ է հնարավոր համարում՝ վթարային վայրէջքն ու հրդեհը կարող են կապված լինել օդաչուների անբավարար որակավորման, վատ եղանակային պայմանների կամ տեխնիկական անսարքության հետ: Վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել: Քննիչներն առգրավել են խոսքային և պարամետրիկ ինքնագրիչները, կարգավարների հետ օդաչուների խոսակցությունների ձայնագրությունը, տեսախցիկների տեսանյութերը: Նրանք նաև առգրավել են վառելիքի նմուշները, հայտնում է ՌԲԿ-ն: Sukhoi Superjet-100 ինքնաթիռն արտադրվել է 2017-ին, վերջին տեխսպասարկումը կատարվել է 2019-ի ապրիլին: Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի հրամանատար Դենիս Եվդոկիմովը նկարագարել է, թե ինչ է պատահել, հայտնում է Lenta.ru-ն Baza Telegram-կանալի վրա հղումով:Ըստ օդաչուի, թռիչքից հետո ինքնաթիռը հայտնվել է կայծակի հարվածի տակ, որի հետևանքով անհետացել է ռադիոկապը և ինքնաթիռն անցել է անմիջական կառավարման ռեժիմի: Հետո ռադիոկապը հաջողվել է մասնակիորեն վերականգնել, իսկ կարգավարներն օգնել են անձնակազմին կողմնորոշվել թռիչքուղու հարցում: Ըստ Եվդոկիմովի, վայրէջքի ժամանակ, ինքնաթիռի արագությունը նորմալ էր: «Սահուն էինք մոտենում գետնին: Չեմ կարող հստակ ասել, թե ինչու տեղի ունեցավ հարվածը: Արագությունը բավարար էր, թռիչքուղուն մոտենում էինք ուղղահայաց արագության նվազմամբ, ինչպես կարգն է»,-ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |