ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերին 6 մայիսի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ: Թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը, հայտնում է Ermenihaber-ը: «ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։ Կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել այդ գործողությունները և բոլոր կողմերին հորդորում ենք դրսևորել զսպվածություն»։ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել, թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |