Մայիսի 6-ից Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքն ավելի հաճախ կերթևեկի![]() 6 մայիսի 2019 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ից ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը: Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ: Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15: Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25: Արագընթաց էլեկտրագնացքների ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի չվացուցակները մնում են անփոփոխ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |