HBO-ն խոստովանել է սուրճի հետ կապված սխալը «Գահերի խաղում» 7 մայիսի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել «Գահերի խաղի» վերջին սերիայում Դեյներիսի առջև սեղանին մնացած մի բաժակ սուրճի վերաբերյալ: Անհաջող դրվագը սուր արձագանք է ստացել համացանցում, սակայն կաբելային հեռուստատեսության ներկայացուցիչները հումորով են արձագանքել: «Էպիզոդում հայտնված լատեն սխալմունք էր: Դեյներիսը բուսական թեյ էր պատվիրել»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է kinopoisk.ru-ն: «Գահերի խաղի» բեմադրիչ Հաուկե Ռիխտերը դրանում սարսափելի բան չի տեսնում և ազնվորեն խոստովանում է, որ աշխատանքի ընթացքում կադրում բազմաթիվ կողմնակի իրեր են հայտնվում: «Սուրճի հետ կապված լուն դավա դարձրեցին, քանի որ մինչ այդ «Գահերի խաղում» նման բան չէր եղել»,-ասել է նա: Սակայն, սուրճի բաժակ մեկ անգամ արդեն հայտնվել էր կադրում՝ Վեսթերոսում: Սկզբնական էպիզոդներից մեկում կարելի է ժամանակակից բաժակ տեսնել Ջեյմե Լանիստերի ձեռքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը |