ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին 8 սեպտեմբերի 2008 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասւոմ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայցրեց Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցելության արդյունքները: Էդվարդ Նալբանդյան ասաց, որ հայկական կողմը հաստատակամ է շարունակելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հետեւողոական քայլերը, որոնց նպատակն է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատումը:Պիտեր Սեմնեբին իր հերթին բարձր գնահատելով Հայաստանի նախաձեռնությունը ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |