«ԱվտոՎազը» պատենտավորել է նոր Lada 4x4-ի արտաքին տեսքը (վիդեո) 7 մայիսի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «ԱվտոՎազը» պատենտավորել է նոր Lada 4x4-ի արտաքին տեսքը: ՌԴ Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտում հայտնվել է «ԱվտոՎազի» անհայտ ամենագնացի պատենտային պատկերը: Ենթադրվում է, որ դա այն մոդելի պատկերներն են, որը գալու է փոխարինելու գործող Lada 4x4-ին: Արտաքինից ավտոմեքենան հիշեցնում է Lada 4x4 Vision կոնցեպտ-մեքենան, որը ներկայացվել էր 2018-ի օգոստոսին Մոսկվայի ավտոսալոնի շրջանակում: Նախատիպի մասին հստակ տվյալներ չկան, սակայն մշակողները նշել են, որ մեքենան հատուկ շասիի վրա է կառուցված, որի երկարությունը 4,2 մ է, գրում է autonews.ru-ն: 2018-ի մայիսին «ԱվտոՎազի» նախկին նախագահ Նիկոլյա Մորը հայտարարել էր, որ հաջորդ սերնդի Lada 4x4 ամենագնացը պատրաստ կլինի 2021-2022թթ., սակայն դեռևս հայտնի չէ, թե որ պլատֆորմի վրա է մոդելը կառուցվելու: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավտոմեքենայի հիմք կարող է ծառայել Renault–Nissan-ի CMFB-LS շասին միջին չափի մեքենաների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |