Թուրքիայում արդեն խոսում են Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության մասին 8 սեպտեմբերի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հումանիտար օգնության համար, եւ դա կախված է «հայկական կողմի քայլերից եւ հարաբերությունների զարգացումից»: Այդ մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ. ի վեր Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում` որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, ճանաչի Թուրքիայի սահմանները ըստ 1921թ. Մոսկվայի պայմանագրով: Թուրքիան կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, մասնավորապես, պահանջելով, որ հանձնվեն ԼՂՀ անվտանգության գոտին կազմող 7 շրջանները: Երեւանն, իր հերթին, հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |