Բաքուն և Մինսկը ռազմական ոլորտում նոր խոշոր ծրագրեր կիրականացնեն

Բաքուն և Մինսկը ռազմական ոլորտում նոր խոշոր ծրագրեր կիրականացնեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը Բաքվում քննարկել են պաշտպանական ոլորտում նոր խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Քննարկելով ռազմատեխնիկական գործակցության հարցերի լայն շրջանակ՝ Հասանովն ու Բելոկոնևը որոշել են նոր խոշոր նախագծերի իրականացման ուղիները, որոնք ուղղավծ են լինելու Ադրբեջանի ԶՈւ մարտունակության բարձրացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը:

Կողմերը դրական են գնահատել Բելառուսում արտադրվող տարբեր նշանակության ռազմական արտադրության կիրառումն ադրբեջանական բանակում: Պաշտպանության նախարարությունը չի նշել, թե հատկապես ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի և Բելառուսի միջև:

2018-ի սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---