Դավթաշենի նախկին թաղապետ. Քաղաքապետին քննադատությանս ֆոնին անհեթեթություններով դիմում են իրավապահներին

Դավթաշենի նախկին թաղապետ. Քաղաքապետին քննադատությանս ֆոնին անհեթեթություններով դիմում են  իրավապահներին

PanARMENIAN.Net - Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն արձագանքել է ոստիկանության տարածած հաղորդագրությանն իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դա սպասելի էր իր կողմից քաղաքապետին քննադատելու ֆոնին:

«Հարգելի հայրենակիցներ,այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը,քանի որ ինքս անտեղյակ եմ,ուղղակի կասեմ մի բան,որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս: Իսկ քանի որ,ինչպես ասել եմ,սրանք քաղաք ղեկավարել չգիտեն,այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։ Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի Ռուսլան Բաղդասարյանի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41.7 մլն դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---