Կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է 8 մայիսի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ է եղել 1-ը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները հայտարարել են նախագծին դեմ քվեարկելու մասին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |