Տոնոյան. Երբ հակառակորդը կրակում է, շատ խիստ ենք պատասխանում 8 մայիսի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարաբերական կայուն է գնահատել իրավիճակը շփման գծում: Այդ մասին նա ասել է Եռաբլուրում, ուր այցելել էր Երկրապահի օրվա կապակցությամբ՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կրակոցների ակտիվացմանը։ «Իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն։ Բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ այդպիսի խնդիրներ չառաջանան, բայց, ինչպես մի անգամ արդեն արտահայտվել եմ, երբ հակառակորդի կողմից այդպիսի դեպքեր կան, այնպես չէ, որ մենք չենք կրակում, շատ խիստ ենք կրակում»,-ասել է Դավիթ Տոնոյանը, հայտնում է Panorama.am-ը: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տոնոյանն ասել է, որ հաղթել ենք հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության։ Նախարարը նշել է, որ պաշտպանության նախարարությունը համագործակցում է Երկրապահ կամավորական կառույցի հետ, աշխատանքներ են տարվելու մատաղ սերնդի դաստիարակության հարցում։ «Պատանի երկրապահի սկսած ծրագրերը պետք է ձևափոխվեն, բարեփոխվեն ու շարունակվեն»,-ասել է Դավիթ Տոնոյանը։ Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |