Փաշինյան. Բաքուն 25 տարի պատրաստվում է պատերազմի, կիսապատերազմական վիճակում ենք 8 մայիսի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի և եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական իրավիճակի մեջ ենք: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման 1 տարվան նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով շփման գծում իրավիճակի սրման մասին հարցին: «Վերջին շրջանում որոշ օրերին լարում կա, բայց ընդհանուր առմամբ կայունությունն ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է: Գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ալիևի միջև և այս շրջանում փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիա, մտահոգություններ ենք փոխանակում: Կան, իհարկե, մեղադրանքներ: Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում...Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը»,-ասել է վարչապետը: Նա հավելել է. «Մենք արձանագրել ենք, որ հրադադարը պետք է պահպանվի ու ամրապնդվի, ու հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, արդյո՞ք ինչ-որ մեկը տվել է հրահանգ ապակայունացնելու իրավիճակը»: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ևս մտահոգություններ է փոխանցում՝ փոխադարձ մեղադրանքներ կան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է կարգավորենք»,-ասել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |