Իսպանական Սորիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Սորիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսպանական Սորիա քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը:

Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունել են «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը ընթերցել է քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---