Բալասանյան․ Եթե Արցախի 2 նախագահը դիմել էին Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին![]() 10 մայիսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Արցախի 2 նախագահը դիմել էին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին։ «Պետք է հարգեին այդ դիմումը, և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Ճիշտ չեն արել, ըստ իս», - Para TV—ի փոխանցմամբ, ասել է Վիտալի Բալասանյանը։ Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |