Տոնոյան. ՀՀ ՊՆ-ն ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինության բալանսի, այլ՝ առավելության

Տոնոյան. ՀՀ ՊՆ-ն ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինության բալանսի, այլ՝ առավելության

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսի, այլ՝ առավելության: Այդ մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարն այդպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսը վերականգնված է, հայտնում է Aysor.am-ը:

«Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում։ Պաշտպանության նախարարությունը ձգտում է առավելության», ասել է նախարարը։

Հայաստանը մտադիր է 12 ՍՈւ-30ՍՄ կործանիչ գնել Ռուսաստանից: Ինքնաթիռների առաջին խմբաքանակը՝ 4 ինքնաթիռ, Հայաստանը ցանկանում է ստանալ արդեն 2019-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---