ՈւԵՖԱ. Մխիթարյանը Բաքու մեկնելու հետ խնդիրներ չի ունենա![]() 10 մայիսի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա անարգել մուտք գործել Ադրբեջան, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի եզրափակչում հանդիպելու է «Չելսիի» հետ: «ՈւԵՖԱ-ի համար սա ստանդարտ ընթացակարգ է՝ աջակցության նամակ հղել ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու և ՈւԵՖԱ հանդիպումներին մասնակցելու հարցով: Մենք հավաստիացումներ ենք պահանջել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ տվյալ ֆուտբոլիստը մուտքի արտոնագրի և Ադրբեջան այցելության հետ խնդիրներ չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության բոլոր հնարավոր միջոցները»-հայտարարել է ՈւԵՖԱ մամուլի ծառայությունը, հայտնում է sport24.ru-ն: Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: Նախկինում Մխիթարյանը երկու անգամ չի մասնակցել եվրագավաթի հանդիպումներին ադրբեջանական թիմերի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |