100 մլն դրամի տուգանք՝ ընձառյուծի որսի համար. Վանեցյանն առաջարկեց 3-5 տարով առհասարակ արգելել որսը ՀՀ-ում![]() 10 մայիսի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ կառավարության նիստում ընձառյուծի որսի համար պատիժը խստացնող նախագծի քննարկմանը, առաջարկել է երկրում 3-5 տարով ընդհանրապես արգելել որսը։ «Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ 7 տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ խոսում եմ դրա մասին: Եկեք արգելենք առհասարակ որսը»,- ասել է Արթուր Վանեցյանը: Նա նաև առաջարկել էարգելել որսորդական փամփուշտների ներմուծումը: Ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ ուղղությամբ պետք է ձեռնարկել քայլեր։ Նիստում ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |