Ուղևորափոխադրողները գործադուլ են անում![]() 10 մայիսի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրող կազմակերպությունները ժամը 14.00-ից համապետական գործադուլ են իրականացնում`գազի վաճառքի չափման միավորի փոփոխության հետևանքով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել: «Լինի տաքսու վարորդ, թե ավտոբուսով փոխադրումներ իրականացնող, բոլոր զգում և տեսնում են՝ այս երկու ամսվա մեր քննարկումները, թե գազի գինը չի թանկանալու, մի իրավիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում հասկանալ՝ սա ժամանակավո՞ր է, թե՞ ոչ»,- հավելել է նա, հայտնում է Yerkir.am-ը: «Կա՛մ վարորդները շառ են անում, հենց այնպես ասում են՝ թանկ է, կա՛մ Կառավարությունը մի մաթեմատիկական հաշվարկ է ներկայացրել, որ քաղաքացիներին խաբի, ասի՝ գազի գինը չի թանկանալու, որոշ չափով դոտացիա են տրամադրելու, կա՛մ էլ գազալցակայաններն են խաբում: Ես կարծում եմ՝ շան գլուխը թաղված է գազալցակայանների կամ Կառավարության հաշվարկների տակ, այս խնդիրը պետք է նրանք լուծեն»,-ասել է նա: Լիգայի նախագահը շեշտել է նաև, որ իրենք պատրաստվում էին փակել դեպի Երևան բերող մայրուղին, սակայն Ոստիկանության խնդրանքով որոշել են փողոցներ չփակել, այլ սպասել Արմավիրի մարզպետի հետ հանդիպման: «Առաջին հանդիպումն է լինելու մարզպետի հետ, գուցե Արմավիրի մարզպետն էլ վարչապետի հետ հանդիպում ունենա»,-ընդգծել է նա: Լիգայի անդամ Վիկտոր Օհանյանի խոսքով` եթե մինչ այդ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և հնարավոր էր լինում վարել 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով մեքենան վարվում է 140-150 կիլոմետր. «Ակնհայտ է 50-60 կմ-ի կորուստը»,-նշել է նա: Մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է կիլոգրամով նախկին խորանարդ մետրի փոխարեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |