«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել էր մոտ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր: Հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 3 նոր ծրագրի:
«Մինչ այսօր հիմնադրամն աջակցել է 9 կազմակերպության, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք առանցքային ոլորտներում կյանքի կոչել հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր: Այս տարի հիմնադրամի խորհրդի կողմից ընտրված 3 ծրագրերը ևս այս տրամաբանության շրջանակում են», - իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015թ.-ին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |