Քաան Սոյակ. Հայ-թուրքական սահմանի բացման մասին ոչ մի խոսք առայժմ չի գնում 8 սեպտեմբերի 2008 - 20:33 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը կարելի է գնահատել որպես ԵՄ անդամակցությանն ուղղված քայլ: Հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունները Եվրամիության պայմաններից մեկն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Թուրք-հայկական գործարարների խորհրդի համանախագահ (TABC) Քաան Սոյակը: Նրա խոսքերով, Անկարայի համար ԵՄ անդամակցությունը շատ կարեւոր է: «Թերեւս մենք կարծում ենք, որ Եվրոպան էլ իր հերթին պատրաստ չէ իր շարքերում ընդգրկել 70 միլիոնանոց մուսուլմանական բնակչությամբ մի երկիր. դրա համար ժամանակ է պետք: Բայց եւ այնպես, մենք շարունակում ենք բարեփոխումները եւ շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա: TABC համանախագահը նաեւ նշել է, որ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, որն իրագործում է հարեւանության Եվրոպական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հումանիտար բեռների մատակարարման համար հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Սոյակը հիշեցրել է, որ վրացա-օսական հակամարտության հենց սկզբից Հայաստանի եւ Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ հումանիտար օգնություն մատակարարելու համար սահմանը բացելու խնդրանքով դիմեցին Անկարային: «Բայց այդ մասին ոչ մի խոսակցություն դեռ չի գնում: Հիմա սահմանի բացման մասին խոսելը վաղ է, բայց ես հավատում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք»,- ընդգծել է թուրք բիզնեսմենը: Թուրքական Hurriyet թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1993թ. Անկարայի նախաձեռնությամբ արգելափակված հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հումանիտար օգնության համար, իսկ դա կախված է «հայկական կողմի ժեստերից եւ հարաբերությունների զարգացումից»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա |