Գեղարքունիքում տարածաշրջանում ամենամեծ արևային կայանը կկառուցվի11 մայիսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում 2019-2020 թվականներին կկառուցվի տարածաշրջանում ամենախոշոր արևային կայանը: Այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ էներգետիկ էնթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նա նշել է, որ մարզը ամենամեծ արևային պոտենցիալ ունեցողներից է․ Հայաստանում 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը հենց Գեղարքունիքի մարզում են: «Եվ արդյունաեբրական մասշտաբի արևային կայանի կառուցումը տեղի է ունենելու հենց Գեղարքունիքում: Նախորդ տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող կազմակերպություն, և կառավարության աջակցությամբ այս ծրագիրը կիրագործվի: Ծրագրով 2019-2020 թվականներին կկառուցվի 55 մեգավատտ հզորությամբ արևային կայան, որը մեր տարածաշրջանում կլինի ամենախոշոր արևային կայանը ամենացածր գնով: Իսկ ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի: Եվ այդ պոտնցիալը դեռ սպառված չէ, որովհետև Մեծ Մասրիկ համայնքում կան էլի տարածքներ, որոնք ունեն այդ պոտենցիալը»,- ասել է փոխնախարարը: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |