2019-ին Գեղարքունիքիում 66 կմ ճանապարհի կառուցմանը 8.5 մլրդ դրամ կհատկացվի11 մայիսի 2019 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ 2019 թվականին մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ։ Ճանապարհաշինական աշխատանքներին կհատկացվի 6 մլրդ դրամ, ևս 2.5 մլրդ դրամի աշխատանքներ կկատարվեն սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու են Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։ Մարզպետը հայտնել է նաև, ընթացիկ տարում կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել է, որ 2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ: Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակում 2018-ին վերականգնվել է 62.3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնք՝ մոտ 23,000 բնակչությամբ: 2019-ին նախատեսվում է նորոգել մոտ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: Նախատեսվում է հիմնանորոգել մոտ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |