Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում13 մայիսի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: Նա հայտարարել է, որ իրազեկված չէ ղարաբաղյան հակամարտության մասին, բայց ամեն ինչ արվելու է, որ Մխիթարյանը թիմի հետ լինի, հայտնում է Express-ը: «Մենք ուզում ենք, որ Մխիթարյանը խաղա: «Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ հանդես եկավ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նա խաղա: Բայց չգիտեմ, որքանով է դա հնարավոր քաղաքական հարցերի պատճառով: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ խնդիրներ կան երկրների միջև, բայց ամեն ինչ անելու ենք, որ Մխիթարյանը թիմի հետ լինի»,-հայտարարել է իսպանացի մասնագետը: Անդրադառնալով ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելուն՝ Էմերին ասել է, որ կգերադասեր, որ խաղն Անգլիային ավելի մոտ երկրում անցկացվեր, քանի որ դա խնդիրներ է առաջացնում երկրպագուների համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Photo. Arsenal FC via Getty Images Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |