Թուրք փորձագետ. Աբդուլլահ Գյուլն արեց ամեն ինչ` հալեցնելու համար սառույցը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 9 սեպտեմբերի 2008 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան կարեւոր քայլ էր երկու հարեւան պետությունների միջեւ առկա խնդիրները կարգավորելու ճանապարհին, գտնում է թուրք պրոֆեսոր, Star daily թեթրի մեկնաբան Էսեր Քարաքաշը: Նրա խոսքերով, հիանալի կլինի, եթե երկու կողմերի այդ քայլին հաջորդեն մյուսները: «Դա չի լուծի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա բոլոր խնդիրները, սակայն, առնվազն, կօգնի Թուրքիային բացել սահմանը հարեւան երկրի հետ»,-հայտարարել է Էսեր Քարաքաշը` հավելելով, որ տարաձայնությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական բնույթ են կրում, իսկ ժողովրդները ներքաշված չեն այդ հակամարտության մեջ: «Երկու երկրների ժողովրդների միջեւ խնդիրներ չկան, ինչի մասին իրենք հայերն ու թուրքերը ասում են ցանկացած առիթով: Խնդիրներ գոյություն ունեն պետությունների միջեւ»,-նշել է Քարաքաշը: Իր հերթին թուրք պրոֆեսոր Օզեր Սենջարը հայտարարել է, որ, չնայած նրան, որ շատ թուրք քաղաքական գործիչներ դեմ էին Աբդուլլահ Գյուլի այցին Երեւան, Թուրքիայի նախագահն ու կառավարությունը արեցին ամեն ինչ` հալեցնելու համար սառույցը երկու երկրների միջեւ: Նրա խոսքերով, թուրք ժողովուրդը ընդհանուր առմամբ դրական գնահատեց Թուրքիայի նախագահի այցը Հայաստան: «Մեր ժողովուրդը հոգնել է 80 տարի շարունակ վիճել հայերի հետ: Թուրքերը չեն ցանկանում, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն ազդեն իրենց կյանքի վրա: Հենց այդ պատճառով է այսքան կարեւորվում Գյուլի այցը Երեւան: Ըստ իս, այս այցը կարող է բեկումնային դառնալ հայ-թուրքական հարաբերություններում»,-նշել է Օզեր Սենջարը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |