3 ամսում ՀՀ ժամանող զբոսաշրջիկներն ավելացել են 5.2%-ով

3 ամսում ՀՀ ժամանող զբոսաշրջիկներն ավելացել են 5.2%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 5.2%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե 2018 թվականի առաջին երեք ամսում ՀՀ է այցելել 346,458 զբոսաշրջիկ, ապա ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 364,489:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---