Հոգեբուժության ֆինանսավորումը կավելանա

Հոգեբուժության   ֆինանսավորումը կավելանա

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնել է, որ 2020 թվականի պետական բյուջեով հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսվում:

Թորոսյանն ասել է, որ 2018 թվականից ի վեր նախարարությունը հավելյալ միջոցներ է հատկացրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել:

«Մենք միանում ենք «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգեկան առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---