Փաշինյան. ՀՀ կառավարությունը ստվերային պարտավորություններ չունի13 մայիսի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ ՀՀ կառավարությունը չունեն ստվերային պարտավորություններ, քանի որ հեղափոխության համար անհրաժեշտ գումարն իրենք ստացել են հասարակ մարդկանցից: Նա նշել է նաև, որ 2018-ի հեղափոխությունը ՀՀ-ում «ռոմանտիզմի տրիումֆ էր պրագմատիզմի հանդեպ»՝ հավելելով, սակայն, որ գումար ծախսելու անհրաժշետություն, այնուամենայնիվ, կար: «Մենք մոտ $200 հազար ենք ծախսել մեր հեղափոխության վրա: Որտեղի՞ց այդ փողը: Մենք խնդրեցինք մարդկանցից: Մենք էլեկտրոնային դրամապանակ էինք բացել և հայերը, աշխարհի տարբեր երկրներից, մեծամասնությունը ՌԴ-ից, մեզ գումարներ էին նվիրում: Մենք ծախսել ենք այդ գումարը և ամեն շաբաթ հեղափոխության ընթացքում հրապարակում էինք մեր ծախսերը»,-ասել է Փաշինյանը: Դա էլ, ըստ վարչապետի, թույլ է տվել կախվածություն չունենալ որևէ անձից կամ կորպորացիայից: Ըստ նրա, արդյունքում իրավիճակը Հայաստանում փոխվեց այնպես, որ հիմա «երկրում մենաշնորհներ չկան»: Որպես «սիրո հեղափոխության» մեկ այլ կարևոր գործոն Փաշինյանը նշել է սոցցանցերը: «Երբ դուրս եկա բանտից, տեսա, որ կա YouTube, Facebook, կա Twitter: Ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործիչը կարող է կիրառել այդ ամենը...երբ պատգամավոր դարձա, ես իմ ելույթները հրապարակում էի Facebook-ում և YouTube-ում: 2016-ին իմ բոլոր ելույթների դիտումները միասին վերցրած մոտ 10-15 մլն էին: Աշխարհում 10 մլն հայ կա: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ տեսել է իմ ելույթը»,-պատմել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |