ԱՀՀ. Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ետ չի կանգնի իր սկզբունքներից 9 սեպտեմբերի 2008 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կողմից հրավերի ընդունումը կարեւոր քայլ դարձավ եւ երկու երկրների միջեւ երկխոսության հնարավորություն ստեղծեց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Բայց եւ այնպես, երկխոսության պատրաստակամությունը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր ազգային անվտանգության էությունը կազմող իրողությունից` Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից: Այդ ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ. նրան պետք է հաշտվել իր պատմության հետ»,- ընդգծել է Վարդանյանը: Նրա խոսքերով, հիմա սպասել է պետք: «Աշխատանքն սկսված է, բայց նման գործերն այդպես արագ չեն արվում: Մենք ապրում ենք XXI դարում, եւ ոչ մի երկիր ցանկացած տարածաշրջանում չի կարող առանձին կղզի դառնալ: Մենք պետք է հարեւանների հետ խաղաղության մեջ ապրենք: Բայց, կրկնում եմ, որ Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ետ չի կանգնի իր սկզբունքներից»,- ասել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վրա ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը, ապա Վարդանյանը գտնում է, որ քվեարկող ամերիկացիներն ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների վրա: «Արտաքին քաղաքականության հարցերը նրանց շատ քիչ են հետաքրքրում: Բայց թեկնածուներն իրենց ելույթներում, իհարկե, խոսում են նաեւ արտաքին քաղաքականության արտոնությունների մասին: Ընդ որում, եթե խոսքը գնում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ապա դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Բարակ Օբաման ճանաչման կողմից է հանդես գալիս, մինչդեռ հանրապետական Ջոն ՄակՔեյնը` դեմ: Բայց երբ խնդիրն առնչվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքականությանը, թեկնածուները գրեթե նույն տեսակետն ունեն»,- նշել է Վարդանյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |