Նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի. Կփոխհատուցվի 25 տարում13 մայիսի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքի գրեթե 3600 վերելակի փոխարինման համար հարկավոր է լինելու 30 մլրդ դրամ, «ինչի հնարավորությունը համայնքի բյուջեն չունի»: Նա նշել է, որ համայնքային բյուջեի սեփական մուտքերի ամբողջ ծավալը 2019 թվականի համար կազմում է 31 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ եթե համանքը որոշի այս ծրագիրն իրականացնել ինքնուրույն, ապա որևէ այլ ծախս չպետք է անի: Քաղաքապետարանը մտադիր է դիմել կառավարությանը վերելակների փոխարինման ծրագիրը պետական բյուջեի աջակցությամբ, ինչպես նաև լրացուցիչ միջոցների ներգրավմամբ իրականացնելու միջոցով: Նախատեսվում է նաև, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները: «Օրինակ միջին հաշվարկով միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար այժմ ամսական վճարում է շուրջ 1600 դրամ: Որևէ տրամաբանություն բացահայտված չէ, թե ինչու մի շենքի մի մուտքում նույնատիպ վերելակի սպասարկման ծառայությունը քաղաքացու համար արժե 1000 դրամ, մեկ այլ շենքում նույն հարկայնության դեպքում արժե 4000: Այս սպասարկման վճարները իրականացվում են համատիրությունների կողմից հավաքագրմամբ, ուստի տրամաբանությունը շատ դժվար է հիմնավորել: Այդ նպատակով դիտարկել ենք միջինացված հաշվարկ: Եվ այսօրվա այդ միջինացված 1600 դրամը կարող է ավելանալ ոչ ավելի, քան 20-30%-ով»,- նոր վերելակների համար ամսական վճարի հնարավոր չափը նշեց Հայկ Սարգսյանը: Երևանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում են ավելի քան 40 տարի, մինչդեռ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |