Քոչարյանին աջակցելու է եկել Տարոն Մարգարյանի ատենախոսությունը «պաշտպանած» երիտասարդը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը լրագրողների նկատմամբ կոշտ դիմադրության կազմակերպիչներից Սերգեյ Խառատյանը մայիսի 13-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային: 2013 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ այն ժամանակ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Սերգեյ Խառատյանի համակարգմամբ, խոչընդոտել են լրագրողների մուտքը համալսարան, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, հայհոյել: Միջադեպից հետո Մարգարյանին լրագրողներից «պաշտպանող» երիտասարդները հանրությանը հայտնի դարձան «Սաքուլիկներ» անվամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խառատյանն ասել է, թե լքել է նախկին իշխող ՀՀԿ-ն, քանի որ «այս պահին գաղափարներն այլ են»: «Աջակցում եմ Քոչարյանին, պայքարում եմ անարդարությունների դեմ», - ասել է Խառատյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |