Ակտիվիստ Գասպարիին հարվածել են Քոչարյանի դատավարության ժամանակ․ Աչքն այտուցվել է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժել է մայիսի 13-ին մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ։ Գասպարին եկել էր դատարան պաստառով, ուր Քոչարյանի կողքին գրված էր «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» ու վանկարկել է «Քոչարյան՝ մարդասպան», ինչից հետո իր ու Քոչարյանի աջակիցների միջև լարում է եղել, ակտիվիստին բրդբրդել են, խլել պաստառը։ Գասպարին, «Շանթ» հեռուստաընկերության հաղորդմամբ, պնդում է, որ շշով հարված է ստացվել աչքի շրջանում ահրմշտոցի ընթացքում։ Դեպքի վայրից «Ա1+»-ի հրապարակած տեսանյությում երևում է, ինչպես է աջակիցներից մեկը շիշ նետում ակտիվիստի վրա։ Ակտիվիստը հաղորդում է տվել հանցագործության մասին։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |