ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակը Բուլղարիայում միջազգային զորավարժության կմասնակցի

ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակը Բուլղարիայում միջազգային զորավարժության կմասնակցի

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայող մայիսի 13-16-ը կմասնակցի Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը: Այս զորավարժությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (նահանգ՝Թենես), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը նախորդ տարի անվանական հրավիրված լինելով Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացվող ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին, ձեռք էր բերել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններից էր նաև ՀՀ ՊՆ ռազամական ոստիկանության խաղաղապահ դասակի մասնակցությունը «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, ասվում է ՀՀ ՊՆ ռազամական ոստիկանության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---