Միխայիլ Ալեքսանդրով. Հայաստանը պետք է ընտրություն կատարի տնտեսական արգելափակման եւ Ցեղասպանության ճանաչման միջեւ 9 սեպտեմբերի 2008 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան կարեւոր դեր կխաղա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանը աշխարհից կտրված է Միխայիլ Սահակաշվիլիի անպատասխանատու գործողության պատճառով»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, ներկա պահին Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների եւ բեռների տեղափոխման համար անընդհատ միջանցքի վերականգնումը: «Ռուսաստանը դրական է գնահատում երկու երկրների նախագահների հանդիպման փաստը: «Ռուսական երկաթուղային գծեր» ընկերությունը, որը կոնցեսիայի մեջ է վերցրել հայակական երկաթուղային ճանապարհը, հետաքրքրված է Կարս-Գյումրի հաղորդակցության վերականգնման եւ հայ-թուրքական սահմանի բացման մեջ: Ցավոք սրտի, լուծված չեն հայ-թուրքական հարաբերությունների երկու հիմնական հարցերը` Հայաստանի կողմից առաջադրվող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններից հայկական զորքերի դուրսբերման Թուրքիայի պահանջը: Ես գտնում եմ, որ փոխընդունելի որոշում է հնարավոր. Հայաստանը չի հրաժարվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից, բայց դադարում է այն առաջադրել միջազգային հրապարակում, իսկ Թուրքիան ի պատասխան չի պնդելու Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերման վրա: Հայաստանը պետք է ընտրություն կատարի տնտեսական արգելափակման եւ Ցեղասպանության ճանաչման միջեւ»,- գտնում է ռուս փորձագետը:Նա նաեւ ընդգծեց, որ Կովկասում գլխավոր ապակայունացնող բաղադրիչը Արեւմուտքն է: «Արեւմուտքը շարունակում է զինել Սահակաշվիլիին, Վրաստանին մղում է դեպի ՆԱՏՕ: Եւ այստեղ, ինչպես ինձ է թվում, Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող է իր դերը խաղալ` արգելափակելով Վրաստանի ընդունումը Ալյանսի մեջ: Այդ ժամանակ արդեն կարելի է ավելի լուրջ խոսել Կովկասի կայունության պլատֆորմի մասին, որն առաջադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը»,- ընդգծել է Ալեքսանդրովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |