ՀՀ արտաքին պարտքը նվազել է $86.5 մլն-ով

ՀՀ արտաքին պարտքը նվազել է $86.5 մլն-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի մարտ ամսի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է $86.5 մլն-ով կամ 2%-ով, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Պարտքը մարտի դրությամբ կազմել է $5.488 մլրդ:

Ավելի վաղ Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, որ 2020-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3.9%-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---