Պենտագոնն ուզում է 120,000 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք14 մայիսի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենն առաջարկել է մինչև 120,000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը հարձակվի տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա կամ եթե արագացնի միջուկային զենքի ստեղծման վրա աշխատանքը: Պլանը ներկայացվել է մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գծով օգնականների հանդիպմանը, գրում է New York Times-ը Սպիտակ տան մի քանի պաշտոնյաների վրա հղումով: Ներկայացված ծրագիրը չի ենթադրում ցամաքային ներխուժում Իրան՝ դա շատ ավելի մեծաքանակ զինվորականների ներկայություն կպահանջեր, նշել են զրուցակիցները: Այնուամենայնիվ, դա համեմատելի է ԱՄՆ զինվորների քանակի հետ, որոնք 2003-ին ներխուժեցին Իրաք: Իրանի հարցում կոշտ քաղաքականության հիմնական կողմնակից է համարվում ազգային անվտանգության գծով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը, գրում է «Վեդոմոստին»: Մեծաքանակ օդային, ցամաքային և ռազմածովային ուժերի տեղակայումը կարող է Իրանին ավելի շատ հիմքեր և թիրախներ տալ հարված հասցնելու համար, նշում է պարբերականը, որը քննարկել է այդ ծրագիրը ուժային բլոկի պաշտոնյաների հետ: Նրանցից երկուսը նշել են, որ Թրամփի հայտարարությունը Սիրիայում զորքերի կրճատման և ռազմածովային ուժերի նվազեցման մասին, կարծես, ոգեշնչել է Իրանին և փաստարկ հանդիսացել, որ Վաշինգտոնն Իրանի հետ կապված պլաններ չունի: Դեռևս հայտնի չէ՝ զեկուցվել է արդյոք ծրագրի մասին Թրամփին: Մայիսի 13-ին նա ասել է. «Տեսնեն ինչ կլինի Իրանի հարցում: Եթե նրանք ինչ-որ քայլի դիմեն, դա շատ վատ սխալ կլինի»: Նույն օրը Իրանի օրակարգն ԱՄՆ պետքարտուղար Մարկ Փոմփեոն Բրյուսելում քննարկել է եվրոպացի գործընկերների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |