WhatsApp-ում զանգերն օգտագործվել են լրտեսական ծրագրերի տեղադրման համար![]() 14 մայիսի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերում խոցելիություն է հայտնաբերվել, որը հաքերներն օգտագործել են սմարթֆոնների վրա լրտեսական ծրագրեր տեղադրելու համար: Այդ մասին գրում է Financial Times (FT) թերթը, ընկերության տվյալների վրա հղումով: Խոցելիությունը հայտնաբերվել է 1,5 շաբաթ առաջ: Ըստ WhatsApp-ի, հաքերները վնասակար ծրագրերի տեղադրման համար օգտագործել են ձայնային զանգերը դեպի իրենց զոհի սմարթֆոնը: Խոցելիությանը ենթակա էին ինչպես Android-ով սմարթֆոնները, այնպես էլ iOS-ով: Վնասակար ծրագրային ապահովման տեղադրման համար օգտատերերը նույնիսկ չպետք է պատասխանեին զանգին: Ներգնա զանգի մասին տվյալները չէին արտացոլվում եկած զանգերի ցանկում, գրում է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի, վնասակար ծրագրային ապահովումը մշակել է իսրայելյան NSO Group-ը: Հենց այդ ընկերությունն է ծրագրային ապահովում ստեղծում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի հատուկ ծառայությունների համար: Առավել հաճախ սմարթֆոնում տեղադրվում էր Pegasus լրտեսական ծրագիրը, որը թույլ է տալիս հեռահար միացնել սմարթֆոնի տեսախցիկն ու բարձրախոսը, ուսումնասիրել հաղորդագրություններն ու էլփոստը, տվյալներ հավաքել օգտատերի գտնվելու վայրի մասին: Չի նշվում, թե հատկապես ով է այդպես տեղեկատվություն հավաքել օգտատերերի մասին: NSO Group-ում հայտարարել են, որ Pegasus-ը նախատեսված է ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի համար: Ընկերությունը պնդում է, որ իր ծրագրային ապահովումը միայն հատուկ ծառայություններն են օգտագործում, իսկ ինքը հնարավորություն չունի ծրագրային ապահովումը տեղադրել սմարթֆոններում: Տվյալ պահին WhatsApp-ից մոտ 1,5 մլրդ մարդ է օգտվում աշխարհում: Մեսենջերի ղեկավարությունը դեռ չի հաշվել, թե քանի մարդ է տուժել այդ խոցելիության պատճառով: WhatsApp-ը հորդորում է օգտատերերին թարմացնել հավելվածը՝ խուսափելու համար անհատական տվյալների արտահոսքից: Վերջին թարմացումը, որը վերացնում է խոցելիությունը, մեսենջերը թողարկել է մայիսի 13-ին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |