Gallup. ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատաոճը14 մայիսի 2019 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը պաշտոնավարման առաջին տարում: Այդ են վկայում Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքները: «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%, ավելի շուտ դրական՝ 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,-ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Փորձագետը նշել է նաև, որ բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համամետ «մի փոքր սառել է»: «Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,-ասել է նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |