«Գահերի խաղի» 5 ամենաէպիկ ճակատամարտերը հայտնի են14 մայիսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Vulture պորտալը կազմել է «Գահերի խաղը» սերիալի ամենաէպիկ ճակատամարտերի ցանկը: Հաջորդիվ կան «Գահերի խաղի» արդեն ցուցադրված սերիաների սփոյլերներ: Առավել դիտարժան է համարվել հարձակումը Թագավորական նավահանգստի վրա 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում: Էպիզոդում ցասումով լի Դեյներիս Թարգարիենը հիմնահատակ այրում է քաղաքը, իսկ նրա զինվորները ոչնչացնում են ամեն ինչ իրենց ճանապարհին: Նշվում է, որ այդ տեսարանը ցերեկը նկարահանելու ռեժիսոր Միգել Սապոչնիկի որոշումը «ապշեցնում է կինոարտադրության խիզախությամբ, որը թույլ է տալիս դիտողին դառնալ սպանդի յուրաքանչյուր սարսափելի դրվագի ականատեսը», գրում է Lenta.ru-ն: Երկրորդ տեղում ապօրինի զավակների ճակատամարտն է 6-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդից: Լրագրողները հավանություն են տվել վիզուալ բաղադրիչին, ինչպես նաև նշել, որ պայքարը Ռամսի Բոլթոնի և Ջոն Սնոուի զորքերի միջև մի պահ այնքան զարհուրելի է դառնում, որ «դիակներն ուղղակի կուտակվում են մեկը մյուսի վրա»: Եռյակը եզրափակում է վայրենացածների և Գիշերային պահակազորի ճակատամարտը սպիտակ քայլորդների հետ՝ 5-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայում: Ճակատամարտի ժամանակ Գիշերվա արքան ոչ միայն հարձակվեց ձկնորսների գյուղի վրա, այլ նաև կենդանացրեց բոլոր մեռյալներին ձեռքի շարժումով: Առավել էպիկ ճակատամարտերի ցանկում են ընդգրկվել նաև Սևաջրի մոտի ճակատամարտը (2-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդ) և Վինտերֆելի ճակատամարտը (8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիա): «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |