Ծինփին. Չինաստանն աջակցելու է ՀՀ-ում բարեկեցությունը բարձրացնող նախագծերին![]() 14 մայիսի 2019 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա նաև նշել է, որ երկիրը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ գործակցության հեռանկարները: «ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել գործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում: Ընթերցեք նաև՝ «Չինաստանի նախագահ. Ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ կատարված ողբերգական դեպքերը»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |