Մամեդյարով. ԵԱՀԿ համանախագահները մայիսին կայցելեն տարածաշրջան![]() 15 մայիսի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, հայտնում է Report-ը: «Մենք նախ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն դեռ պետք է նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկն առաջարկել է նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, բայց այն նախապատրաստել է պետք»,-ասել է Մամեդյարովը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |