Եվրատեսիլի եզրափակիչ անցած առաջին 10 երկիրը հայտնի է![]() 15 մայիսի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Թել Ավիվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչի առաջին 10 մասնակիցը հայտնի է՝ նրանք Ավստրալիայի, Բելառուսի, Հունաստանի, Իսլանդիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն են: Առաջին կիսաեզրափակչի 17 մասնակից երկրներից եզրափակիչ չեն անցել Բելգիայի, Հունգարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի և Չերնոգորիայի ներկայացուցիչները, գրում է «Ինտերֆաքսը»: Մասնակիցների ելույթները գնահատել են ժյուրին և հանդիսատեսը: Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 14-ի երեկոյան: Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում Walking Out երգով: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |