Արենիի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը15 մայիսի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արենիի խոշորացված համայնքի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում: Համապատասխան որոշումն ընդունվել է 2019 թվականի մայիսի 6-ին: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք», - ասված է որոշման մեջ: Որոշմամբ արգելվում են համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները: Ավելի վաղ Արենի խոշորացված համայնքի մեջ մտնող Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերի բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ |