Ասադը կոչ է արել սիրիահայերին վերադառնալ![]() 15 մայիսի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպմանը արտագաղթած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ և լծվել հայրենիքի վերականգնման աշխատանքին: Ասադը նշել է, որ Սիրիայի հայերը միշտ եղել են հավատարիմ քաղաքացիներ և մեծ ավանդ ունեն երկրի զարգացման գործում:«Հայերը մեզ համար միշտ եղել են վստահելի, սիրելի և աշխատասեր քաղաքացիներ և իրենց դրական մ,ասնակցությունն են ունեցել Սիրիայի զարգացման գործում»,-ասել է նա, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքէջը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին Հալեպի Սբ Քառասնից մանկանց եկեղեցու վերանորոգման համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Ասադին Սիրիայի պետության և ժողովրդի կողմից Հայ դատի նկատմամաբ ցուցաբերած զորակցության համար: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայությանն առնչվող հարցեր: Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին: Հալեպի մայր եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015-ի ապրիլին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |