«Գահերի խաղի» հեղինակները կնկարահանեն «Աստղային պատերազմների» նոր էպիզոդը![]() 15 մայիսի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դենիել Բրետ Ուայսը կնկարահանեն «Աստղային պատերազմների» նոր էպիզոդը, որը, ենթադրաբար, էկրան կբարձրանա 2022-ի դեկտեմբերին: Այդ մասին հայտնում է Variety-ն Walt Disney ընկերության տնօրենի վրա հղումով: «Մենք պայմանագիր ենք կնքել Դևիդ Բենիոֆի և Դեն Ուայսի հետ, որոնք հայտնի են «Գահերի խաղով», և հաջորդ ֆիլմը, որ թողարկելու ենք, իրենցն է լինելու»,-ասել է ընկերության ղեկավարը: Նա նաև կարծում է, որ 3 տարին բավարար կլինի, որպեսզի Բենիոֆն ու Ուայսը հասցնեն հանգստանալ և նոր ֆիլմ ցուցադրել, որի անվանումը դեռ գաղտնի է պահվում, գրում է Lenta.ru-ն: Ֆիլմեր և սերիալներ նկարահանող Netflix կամ Amazon.com հոսքային մուլտիմեդիայի հետ մրցակցելու համար Disney ընկերությունը կթողարկի Disney Plus հոսքային ծառայությունը: Ըստ ընկերության ղեկավար Բոբ Այգերի, 2019-ից սկսած Disney-ի ֆիլմերը կցուցադրի արդեն ոչ թե Netflix-ը, այլ սեփական ծառայությունը, որը հասանելի կլինի բաժանորդագրությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |