Չինաստանում արգելափակել են Վիքիպեդիան՝ բոլոր լեզուներով![]() 15 մայիսի 2019 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Չինաստանն արգելափակել է Վիքիպեդիա հանրագիտարանը բոլոր լեզուներով: Մինչ այդ երկրում արգելափակված էր կայքի չինական տարբերակը և որոշ էջեր այլ լեզուներով՝ այդ թվում «Սպանդը Տյանանմեն հրապարակում» կամ «Դալայ լամա» էջերը: Այդ մասին հայտնում է OONI համացանցի գրախոսության հետազոտական կենտրոնը: Ըստ կենտրոնի տվյալների, կայքն արգելափակվել էր դեռ ապրիլին, գրում է Bird in Flight-ը BBC-ի վրա հղումով: Այսպիսով, Վիքիպեդիան Google-ի, Facebook-ի, LinkedIn-ի, Twitter-ի հետ մեկտեղ հայտնվեց արգելված կայքերի շարքում: Վիքիմեդիան հայտարարել է, որ արգելափակման մասին ոչ մի իրազեկում չի ստացել: Համացանցային հանրագիտարանն արգելափակված է նաև Թուրքիայում և մասնակիրոեն Վենեսուելայում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |