Գերմանիայում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող եկեղեցիներն ահաբեկչության սպառնալիքներ են ստացել

Գերմանիայում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող եկեղեցիներն ահաբեկչության սպառնալիքներ են ստացել

PanARMENIAN.Net - Գերմանիայի եկեղեցիներն ահաբեկչության սպառնալիքներ են ստացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողությունների համար: Այս մասին հայտնել է Վիեննայում տեղակայված Եվրոպայում քրիստոնյաների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության հետազոտությունների կենտրոնը:

Անկախ կազմակերպությունը հիմնադրվել է Եվրոպայի խորհրդի եպիսկոպոսների համաժողովի աջակցությամբ:

Նշվում է, որ վանդալներն ու ավազակներն առնվազն ութ եկեղեցի են վնասել Գերմանիայում ապրիլ ամսից ի վեր: Եկեղեցիներ են ենթարկվել հարձակման նաև Շոտլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Ավստրիայում:

Կենտրոնը բացահայտել է, Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Շտուտգարտ քաղաքների եկեղեցիներում ահաբեկչության սպառնալիքները Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողությունների չեղարկման պատճառ են դարձել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---