Միրզոյանը՝ Բալասանյանին. Տեսախցիկի առջև ասածները պետք է համընկնեն առանց դրանց արվող հավաստիացումների հետ15 մայիսի 2019 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը: «Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով կոչ կանեի, որ տեսախցիկների առաջ հնչած հայտարարությունները համապատասխանեին առանց տեսախցիկների արվող հավաստիացումներին», - ասել է Միրզոյանը: Նա նաև նշել է, որ հասկանում է՝ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը: «Կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից», - ասել է Միրզոյանը: ՀՀ ԱԺ-ում գտնովղ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ հակասություն կողմերի միջև չկա, ՀՀ ու Արցախի «հարաբերությունների մեջ չկա սրացում»: «Կարևոր է հասկանալ՝ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», - ասել է նա: Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեր ՀՀ-ի կողմից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |