Պրոբացիայի ծառայությունը 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր

Պրոբացիայի ծառայությունը 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմինը մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այն ներառում է վեց հանդիպում, որից չորսն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս երկուսը՝ շահառուների իրավագիտակցության և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը:

Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են Ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։

Դրանք ներառում են կոնֆլիկտների հաղթահարման, ագրեսիվության, իրավագիտակցության բարձրացման, դեպրեսիայի, իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանման, ծնողավարության թեմաներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---