ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել քան երբևէ ամուր է![]() 15 մայիսի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: «Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից», - ասել է դեսպանը: Նա նշել է, որ ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է ԱՄՆ շահերից և հավելել է, որ այն պահից սկսած, երբ ԱՄՆ և ՀՀ միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ԱՄՆ-ն աջակցել է Երկրում ժողովրդավարական գործընթացներին: Ընթերցեք նաև «ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |