Ավստրիայի տարրական դպրոցում հիջաբն արգելել են![]() 16 մայիսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի երկպալատանի խորհրդարանը մայիսի 15-ին, պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցության աջակցությամբ, հավանություն է տվել տարրական դպրոցում կանացի գլխաշոր կրելու արգելքին: «Արգելվում է «գաղափարական կամ կրոնական նկատառումներով թելադրված և գլուխը ծածկող հագուստ կրելը»,-ասվում է օրենսդիրի որոշման մեջ, գրում է Deutsche Welle-ն: Նորամուծությունը, սակայն, չի տարածվում հրեական կիպայի վրա, քանի որ, ինչպես ասվում է փաստաթղթում, այն ամբոջությամբ կամ մեծամասամբ չի ծածկում մազերը: Խախտման համար նախատեսվում է 440 եվրո տուգանք: Ավստրիայի իշխանությունների համաձայն, օրենքը հնարավոր է բողոքարկել միայն Սահմանադրական դատարանում: Վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորած կառավարությունը 3 անգամ որոշումը ներկայացրել էր խորհրդարանի քննարկմանը: 2017-ին Ավստրիայում արգելվեց դեմքը ծածկող հագուստ կրելը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |